Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ, գնում են թշնամու մոտ»»․ Արսեն Ղուկասյան

«Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ, գնում են թշնամու մոտ»»․ Արսեն Ղուկասյան
125
Երեկ, 12:48

«Այն մարդիկ, ովքեր կփորձեն այս ծնողների վրա ցեխ շպրտել, թող մի հատ իրենց դնեն նրանց վիճակում. իրենց երեխեն կես ժամ ուշանա, կհելնեն ալամ աշխարհը կխառնեն իրար. 6 տարի մենք երեխեքից լուր չունենք», Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ գնում են թշնամու մոտ»․ թշնամին՝ թշնամի, բայց մեր երեխեքի ճակատագիրը մեզ ամենից շատն է հետաքրքրում։ Մենք չենք գնում իրենց հետ նստենք, հաց ուտենք։ Չէ՛, մենք գնում ենք հստակ գործով․ մենք ունենք կորածներ ձեր հողում, դուք ունեք կորածներ՝ մեր հողում»,- նշեց Արսեն Ղուկասյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ եթե անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան չստանան Կառավարությունից, գնալու են Հակարի կամրջի ուղղությամբ:

«Թող ոչ ոք մեզ չփորձի ասել՝ «վա՜յ, գնում են թշնամու մոտ»»․ Արսեն Ղուկասյան