«Իրենց ընդդիմադիր համարող ուժերը պետք է համակարգեն պայքարը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ լոլիկ աճեցնողներն էին ճանապարհ փակել, այսօր ձկնաբույծներն են կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անում, որ չեն կարողանում իրենց աճեցրածն իրացնել։ Հանկարծ հարցը չքաղաքականացնենք, չհամարեք, որ լոլիկի ու ձկան չիրացման խնդիրն իշխանության ապիկար, անհեռատես քաղաքականության անմիջական հետևանքն է։ Որևէ փաստ չունեմ, սակայն ենթադրում եմ, որ հիմա բողոքի գործողություններ անող, լոլիկ ու ձուկ աճեցնողների զգալի մասը հունիսի 7-ին քվե է տվե 8 տարի բոլորիս խաբած, Հայաստանին ու հայ ազգին այդքան տառապանքներ պատճառած ՔՊ-ին։ Իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը պետք է համակարգեն, համախմբեն լոլիկ, ձուկ, ծաղիկ, ծիրան, խաղող աճեցնողների, կոնյակ արտադրողների և այլոց պայքարը, այն դարձնեն իշխանափոխության համար քաղաքական պայքարի մաս։ Տարրական բաներ եմ ասում, սակայն դրանք չեն արվում»։

«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան
117:06
«Վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ». Վահագն Հովակիմյան
3516:48
«Անսպասելի զուգահեռ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5416:00
«Օլիմպավանի սաներին չեմ կարողանում պատասխանել, թե ինչու է այն փակ»․ Էրիկ Օհանյան
6015:18
«Այս տեմպերը հուշում են, որ կարող է նշանակվել որպես ԱԺ էլեկտրիկ»․ Էդգար Ղազարյան
6114:48
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7214:24
«Իսկ Հայաստանի շահերի համար կռիվ տվող ընդդիմադիրները բանտախցերում են»․ Դերենիկ Մալխասյան
6214:12
«Իրենց ընդդիմադիր համարող ուժերը պետք է համակարգեն պայքարը»․ Ոսկան Սարգսյան
7612:54