Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում: Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
«Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Տեղեկացնենք, որ Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր: Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո»,- ասված է հրապարակման մեջ։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
2708:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
11003:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
27500:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
210Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
137Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
126Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
326Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
120Երեկ, 19:18