«Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել»․ Բագրատ Սրբազան

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը գրել է․ «Գ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է
Թե՛ անձնական դրսևորմամբ՝ որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ՝ արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար՝ նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):
Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը՝ անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):
Իսկ արդյո՞ք գոյություն ունի որևէ մարդ էակ, որ չի ձգտում հաղթանակի թե՛ իր փոքր կենցաղային խնդիրներում, աշխատանքում, սոցիալ-տնտեսական, ընտանեկան կյանքում և այդ ամենի համար պատրաստ չէ զոհաբերության՝ ինչ-որ երևույթներից, հաճույքներից ինքն իրեն զրկելու, բայց հասնելու հաղթանակի:
Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ՝ հաղթանակի փառքի պսակի համար:
Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում՝ որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:
Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:
Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը՝ փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:
Շարունակելի...»։

ԱՄԷ-ն կկառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող երկու տերմինալ
1600:41
Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում
9100:09
«Էրեբունու բնակիչները պահանջում են փակել գաջի գործարանը»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
48Երեկ, 23:48
Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
57Երեկ, 22:54
Ուկրաինան և Միացյալ Նահանգները քննարկել են Patriot հրթիռների մատակարարումը
230Երեկ, 21:57
«Նման մթնոլորտում արի ու քո ուսանող, կուլտուրական զավակին բանակ ուղարկիր». Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:18
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
76Երեկ, 21:00
Ապամոնտաժվում է Վեդիի կամուրջը
93Երեկ, 19:24