«Վեդին ծաղկում է, որոշել եմ դառնալ պատգամավոր». Գարիկ Սարգսյան

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ.
Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։
Թե ինչ դժվարությունների ենք հանդիպել այս ճանապարհին, տեղյակ են քչերը, բայց թե ինչ հաջողություններ ենք գրանցել՝ տեսանելի է բոլորիդ։ Ես պարբերաբար հաշվետվություն եմ ներկայացրել մեր թիմի կողմից կատարված մեծածավալ աշխատանքների մասին։
Եթե կհիշեք, 2021թ. Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին ես մասնակցում էի «Ուզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով։ Այսօր Վեդին շենանում եւ ծաղկում է շատ արագ տեմպերով՝ իր բնակիչների համար ապահովելով բարեկեցիկ միջավայր։
Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետեւապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին եւ համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։
Հավատացա՛ծ եղեք, ինպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը եւ իմ մարզը, ինչպես նաեւ ՀՀ յուրաքանչյուր համայնք եւ մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ի՛ գործ
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա
3522:30
Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
3222:24
«Անձրևից հետո Երևանում երթևեկի համար ահավոր վիճակ է». Ոսկան Սարգսյան
4922:06
«Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք»․ Արամ Թորոսյան
5721:24
«Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով ավելի արագացնել Արցախի սեփականազրկման հարցը». Ռոման Երիցյան
5721:12
«1974թ-ի հուլիսի 14-ին Կիպրոսում տեղի ունեցավ այն, ինչը հետևանքների իմաստով նման էր 2018թ-ին ՀՀ-ում տեղի ունեցածին». Արա Պողոսյան
6121:00
«Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը»․ Արսեն Բաբայան
7619:48
«Շատ հետաքրքիր մի դրվագ էր Նարեկ Կարապետյանի ճեպազրույցի ընթացքում». Հակոբ Բադալյան
8119:24