Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
40
Այսօր, 08:30

Երևան քաղաքում՝

Հուլիսի 23-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 23-27-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-27-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-27-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 39.0°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 15.6°C (2004թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.5°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարել այստեղ։