Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Արհեստական բանականությունը վտանգավոր է մարդկանց դեբիլացնելու ճանապարհին». Նաիրի Հախիկյան

«Արհեստական բանականությունը վտանգավոր է մարդկանց դեբիլացնելու ճանապարհին». Նաիրի Հախիկյան
44
Այսօր, 11:36

լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրռումը. «Արհեստական բանականությունը ինչքան էլ օգտակար միջոց է տեղեկություններ ստանալու առումով, նույնքան ու ավելի շատ վտանգավոր է մարդկանց դեբիլացնելու ճանապարհին։
Շատ մարդկանց թվում է, երբ արհեստական բանականության գրած տեքստերը հրապարակում են իրենց անունից, ավելի խելացի են երևում, այնինչ դառնում են ավելի ծիծաղելի։ Իրական մարդու և ԱԲ-ի տրամաբանությունը շատ տարբեր է, տեքստային ոճը նույնպես տարբեր է, հետևաբար երբ մարդը ստեղծագործական մրցույթներին ներկայացնում է ԱԲ գրած տեքստով կամ Ֆեյսբուքում հրապարակում է անում կամ մեկնաբանություն է գրում՝ տեքստը վերցնելով ԱԲ-ից, ակնհայտ երևում է։
Իմ մեդիա հարթակներում էլ կան նման մարդիկ, որոնք վերցնում են իմ որևէ հրապարակում, տալիս են, ասենք, ChatGPT-ին, խնդրում են մեկնաբանել այն, ապա վերցնում են ստացված արհեստական մեկնաբանությունը և իրենց անունից տեղադրում, իբր թե իրենք են գրել։
Իրականում դա ոչ միայն ծիծաղելի է, այլև ոչնչացնում է տվյալ մարդու ամբողջ հնարավոր պոտենցիալը։ Որովհետև եթե մարդը քիչ թե շատ գիտակցական կամ կրթական մակարդակ ունի, ապա անընդհատ կառչելով ԱԲ-ից, դեգրադացնում է սեփական ուղեղը, դառնում հիմար, որը չի կարող առանց ԱԲ-ի երկու տող իրար կցել։
Արհեստական բանականությունն ընդամենը տեղեկություններ հավաքագրելու հեշտ միջոց է, բայց չպետք է դառնալ ԱԲ-ից կախված հիմար մարդ։ ԱԲ-ն պետք է գործիք լինի, ոչ թե դուք։
Խնդրում եմ, ինձ արձագանքելիս գրեք ձեր մտքերը, ոչ թե ԱԲ-ի։ Դա առավել քան ակնհայտ երևում է և հիասթափություն առաջացնում ձեր նկատմամբ»: