Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում

Այսօր առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, որի պատճառով աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի-Սևան ավտոճանապարհը։ Այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Առինջ մոլ»-ի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են բարձրաձայնել՝ ասելով․ «Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»։

«Երևանի քաղաքապետարանն ու ինքնակամ կառույցները». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
1722:12
Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրն աղտոտված է
3121:52
«1967 թ-ին գրավված Գոլանի բարձունքները կմնան սիրիական տարածք». Ահմեդ ալ-Շարաան՝ ՄԱԿ-ում
11721:25
Ուկրաինան և Ֆինլանդիան ստորագրել են անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիր
10821:00
50 երկիր և Եվրոմիությունը կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել կրակը
12620:43
Ռուբիոն Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը
10420:00
Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է
5919:48
Ուկրաինայի կողմից գերի վերցված յուրաքանչյուր տասը մարդուց մեկը Ռուսաստանի քաղաքացի չէ
11419:43