«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայողի ձերբակալությունը և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը հերթական անգամ ցավով վեր հանեց հայկական բանակում առկա ամենացավոտ խնդիրներից մեկը՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։ Այս ողբերգությունը, ինչպես և նախորդները, խորը մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է համակարգային խորը վերլուծություն ու անհապաղ լուծումներ։
Մինչ իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի հանգամանքները, իսկ պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, հասարակության շրջանում պարզ և տրամաբանական հարց է առաջանում ՝ այն է, արդյո՞ք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում:
Պետության ուժային կառույցների հիմնական առաքելություններից մեկը հանցագործությունների բացահայտումը չէ միայն, այլև դրանց կանխարգելումը։
Եթե այն մարդկային և տեխնիկական ռեսուրսների թեկուզ մի մասը, որն այսօր ծառայեցնում են քաղաքական գործընթացներին, ուղղվեր բանակում կարգապահության, բռնությունների կանխարգելման, ռիսկերի վաղ հայտնաբերման և զինծառայողների անվտանգության ապահովմանը, վստահաբար հնարավոր կլիներ կանխել բազմաթիվ ողբերգություններ։
Բանակում յուրաքանչյուր կորցրած զինվոր ոչ միայն մեկ ընտանիքի ողբերգությունն է, այլև պետության ձախողումը։ Ուստի յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է գնահատել պետական համակարգի արդյունավետությունը։ Որովհետև եթե համակարգը մշտապես արձագանքում է միայն ողբերգությունից հետո, նշանակում է՝ կանխարգելման մեխանիզմները բավարար արդյունավետ չեն աշխատում»:

«Չգիտեմ՝ քաղաքական է, թե ոչ, բայց շատ բաներ են իրար հետ զուգադիպում»․ Արմեն Ներսիսյան (տեսանյութ)
014:42
«Արդյոք ուժային ռեսուրսները պետության կողմից ճիշտ են օգտագործվում». Վիտալի Մանգասարյան
3814:12
«Հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը». Էդուարդ Շարմազանով
2714:06
Կապարակնքված տաղավարներից մեկի վարձակալի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
5414:00
«Անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են»․ ՔԿ
5113:48
«Առանց հիմնավորման, առանց ծանուցման իմ տաղավարը փակել են»․ «Առինջ մոլ»-ի աշխատակից (տեսանյութ)
7412:54
«Տարիներով աշխատել ենք, նո՞ր նկատեցին, որ բարձր լարում կա»․ «Առինջ մոլ»-ի աշխատողների բողոքի ակցիան․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7712:42
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում
7712:06