Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Ծնողն իր որդուն վստահում է պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով՝ կորցնում նրան»․ Վահագն Սարոյան

«Ծնողն իր որդուն վստահում է պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով՝ կորցնում նրան»․ Վահագն Սարոյան
40
Այսօր, 15:00

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճամբարակի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհված զինծառայող Նարեկ Թորոսյանին ճանաչել եմ դեռևս իր առաջին կուրսից, ով աչքի էր ընկնում իր համեստությամբ, պարտաճանաչությամբ ու հավասարակշռությամբ: Սեսիոն քննության ժամանակ ինձ ասեց՝ «Պարոն Սարոյան բանակ եմ գնում», գրկեցի, գոտեպնդեցի, բարի և անփորձանք ծառայություն մաղթեցի: Իսկ այս ողբերգական լուրը ցնցեց ողջ ներաշխարհս՝ ոնց կարող է այդպես պատահել... լույսերի մեջ մնաս Նարեկ ջան:
Ցավոք, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով նման անդառնալի դեպքերը մեզանում բացառիկ չեն։ Սա առանձին դեպքի խնդիր չէ, այլ համակարգային տապալումների հետևանք, որոնք տարիներ շարունակ ամբողջությամբ չեն վերացվում։
Իրավական տեսանկյունից ակնհայտ է վերահսկողության ճգնաժամը։ Միաժամանակ մտահոգիչ է նաև բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի դեպքերի թիվը։
Ծնողը տարիներ շարունակ մեծացնում ու դաստիարակում է իր որդուն, վստահում պետությանը, իսկ համակարգային անկման հետևանքով կորցնում նրան։ Ծնողի համար դա ամբողջ կյանքի կորստի ու անդառնալի ցավ է, մինչդեռ համակարգի համար հաճախ հերթական թիվն է վիճակագրության մեջ»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան