Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Չապացույցների հետազոտման փուլում ենք». Տաթևիկ Սողոյան

«Չապացույցների հետազոտման փուլում ենք». Տաթևիկ Սողոյան
40
Այսօր, 15:42

«Չապացույցների հետազոտման փուլում ենք: Որերորդ անգամ է՝ ինչ-որ չապացույցներ են գալիս դատարան, ու չենք հասկանում, թե ինչ գործ ունեն դրանք մեղադրանքի հետ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով «Սրբազան պայքար» շարժման դատական գործին: «Բերում են, ներկայացնում են ինչ-որ փորձաքննությունների արդյունքներ՝ որսորդական զենքերի, սառը զենքերի, որոնք նույնիսկ չեն հայտնաբերվել գործով անցնող մեղադրյալների մոտից, ինչ-որ շրջակա մարդկանց խուզարկություններով հայտնաբերված է: Հիմա հերթական չապացույցի հետազոտման նիստին ենք եկել»,- հավելել է նա: