Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

««0»-ներով համարանիշերն արդեն հասանելի կլինեն առանց աճուրդի»․ ՆԳՆ

««0»-ներով համարանիշերն արդեն հասանելի կլինեն առանց աճուրդի»․ ՆԳՆ
41
Այսօր, 17:06

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։
2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։
Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։