Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է այդ գումարը, գրել է «Հրապարակ»-ը։
Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, լրատվամիջոցի տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան, ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։
Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել
4018:48
Իրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ին ռազմաօդային բազաներ տրամադրելու որոշման հետևանքների մասին
10218:27
««0»-ներով համարանիշերն արդեն հասանելի կլինեն առանց աճուրդի»․ ՆԳՆ
6017:06
«ՀՀ-ում ձևավորվում է հակամշակույթ՝ արժեզրկվում են խոսքն ու բարեկրթությունը»․ Արմեն Հովասափյան
6016:48
Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողության (տեսանյութ)
6316:30
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
6616:06
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
6215:48
«Չապացույցների հետազոտման փուլում ենք». Տաթևիկ Սողոյան
6915:42