«Վերջ տվեք. միջին վիճակագրական մակարդակում հայերը սովորական մարդիկ են». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ինչո՞ւ Լոսի հայերն իրար չեն սիրում»,- իր ալիքում հարցադրում է անում հայտնի դառնալու հավակնություններ ունեցող և ճշմարտություններ բացահայտողի դերին ձգտող Սոնան։ Մեկ այլ օգտատեր հրապարակում է, իբր միայն հայերին բնորոշ, դավաճանությունների մի ցանկ, երրորդը ներկայացնում է հորինված մի ցուցակ, ըստ որի հայերը վատն են, և այսպես շարունակ։
Հարգելիներս, հայերը ո՛չ հրեշտակ են, ո՛չ էլ սատանա։ Իրենց միջին վիճակագրական մակարդակում հայերը սովորական մարդիկ են, և, հետևաբար, նույնքան սովորական են նաև այն օրինաչափությունները, որոնք դրսևորվում են հայերի տարբեր խմբերի պարագայում։ Սոնա ջան, իսկ Լոսի մեքսիկացիները սիրո՞ւմ են իրար, թե՞ նրանք ևս միմյանց նկատմամբ ինտրիգներ են հյուսում, հանուն սեփական շահերի մեկը մյուսին զոհաբերում կամ իրար նկատմամբ ստորություններ անում։ Իսկ չինացինե՞րը։ Իսկ իտալացինե՞րը։ Կամ պարզապես տվեք ինձ ցանկացած ազգ, և ես անմիջապես կկազմեմ դավաճանությունների այնպիսի մի մեծ ցանկ, եթե ոչ նույնը, ապա առնվազն շատ նման այն ցանկին, որը դու՝ անանուն կազմող, ներկայացրել ես հայերի պարագայում։
Պետք է վերջ դնել այս համատարած վատաբանումներին։ Սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Էլ չենք ասում այն մասին, որ եթե հեղինակը իրեն հայ է համարում, ապա այդ բացասական հատկանիշների կրողներն են նաև ինքը և իր մտերիմները։ Նման բան գրողը, չգիտես ինչու, ենթադրում է, թե դա չի վերաբերում ո՛չ իրեն, ո՛չ էլ դա կարդացողին, այլ վերաբերում է ինչ-որ տեղ հեռու՝ «այնտեղ» գտնվող հայերին։ Սակայն եթե և՛ գրողը, և՛ կարդացողը հայ են, ապա դա առաջին հերթին հենց իրենց է վերաբերում, այնպես չէ՞»։

Էրեբունում կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետի եղբորը
4320:18
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում
4520:12
«Վերջ տվեք. միջին վիճակագրական մակարդակում հայերը սովորական մարդիկ են». Մհեր Հակոբյան
4720:00
Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է տեղի ունեցել
8118:48
Իրանն զգուշացնում է Լոնդոնին ԱՄՆ-ին ռազմաօդային բազաներ տրամադրելու որոշման հետևանքների մասին
14418:27
««0»-ներով համարանիշերն արդեն հասանելի կլինեն առանց աճուրդի»․ ՆԳՆ
7517:06
«ՀՀ-ում ձևավորվում է հակամշակույթ՝ արժեզրկվում են խոսքն ու բարեկրթությունը»․ Արմեն Հովասափյան
7316:48
Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողության (տեսանյութ)
7116:30