«Ամեն մեկի մեռնելը որ գալիս է, միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու փրկելը». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի 1000 տարի առաջ, հեռավոր ու լրիվ ուրիշ կյանքում Լևոն Հախվերդյանը եկել էր ճեմարան ու դասախոսություն էր կարդում։ Ընդմիջմանն ուսանողներով շրջապատեցինք ու բոլորս նույն հարցն էինք տալիս՝ ինչպես է նրա նոր վիրահատված տղան, Ռուբենը, որ մերձիմահ էր։
Ասաց.
- Գիտեք, այդ հանդուգնն ինձ ասում է՝ հայր, դու պատմության մեջ մնալու ես՝ որպես Ռուբեն Հախվերդյանի հայր...
Բոլորս ժպտացինք, հումորի տվեցինք, անցավ-գնաց։
Հիմա ասածս ինչ է, այո′, Լևոն հախվերդյանին գիտեն շատ ավելի քչերը, քան նրա տղա Ռուբենին, բայց բարեբախտաբար Ռուբենին ճանաչողները չգիտեն, որ նա Լևոն Հախվերդյանի տղան է, Լևոն Հախվերդյանին ճանաչողներն էլ նրան չեն ճանաչում՝ որպես Ռուբենի հայր...
P.S.
Ամեն մեկի մեռնելը որ գալիս է, միշտ չէ, որ ճիշտ է ազգովի հավաքվելն ու փրկելը, կան դեպքեր, որ պիտի թողնես ժամանակին մեռնի ու մնա մաքուր ու կենդանի, քան շարունակի ապրել ու դառնա պիղծ ու մեռած»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուբեն Հախվերդյանը հարցազրույց էր տվել «Արմթայմսին», որը ներկայացնում ենք ստորև:

«Վերջում սրանք փաթեթով՝ Նիկոլը տանելու է Պուտինի դուռը». Արգիշտի Կիվիրյան
4603:06
Ուկրաինան մշակել է Մոսկվայի օդանավակայանները կաթվածահար անելու ծրագիր
12100:40
«Անմեղ մարդկանց ստի կարուսելի վրա պտտում, պտտում են, որ իրենց պես մեղավոր դառնան». Հովհաննես Իշխանյան
6500:18
«100.000 արցախցի շարունակում է տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից». Մեսրոպ Առաքելյան
9900:06
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով (լուսանկար)
73Երեկ, 23:36
Կորեայում 20 տարվա ազատազրկման են դատապարտել BTS-ի անդամ Ջոնգուկի բաժնետոմսերը գողանալ փորձող տղամարդուն
197Երեկ, 23:22
Ծովահեններն առևանգել են թուրքական զենք տեղափոխող նավը
209Երեկ, 22:54
Նավը, որի անձնակազմի անդամներն ադրբեջանցիներ են, հարձակման է ենթարկվել Սև ծովում (տեսանյութ)
158Երեկ, 22:41