Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Երբ ծառը տապալվեց, մարդ մահացավ, արդեն կարևոր չէ` ումն է». Քրիստինա Վարդանյան

«Երբ ծառը տապալվեց, մարդ մահացավ, արդեն կարևոր չէ` ումն է». Քրիստինա Վարդանյան
29
Այսօր, 00:42

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարծում եմ հիշում եք այն ողբերգական դեպքը, երբ մայրուղում չոր ծառի տապալումը մարդու մահվան պատճառ դարձավ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտարարություն տարածեց, թե ՀՈԱԿ-ից բազմաթիվ անգամ փորձել են հատել ծառը, բայց նրանց թույլ չեն տվել։
Պարզվում է, որ դեպքից ութ օր առաջ ՀՈԱԿ-ում ահազանգ են ստացել, գնացել, տեսել են մայրուղուն հարակից վթարային ծառը և քաղաքացիներին պատասխանել են, որ 15 օրվա ընթացքում կլուծեն հարցը։ Ութ օր անց ծառը տապալվել է և չեն հասցրել երկրորդ պատասխանը գրեն, որ մասնավորի տարածք է…
Ցավալին այն է, որ երբ ծառը տապալվեց, արդեն կարևոր չէ՝ ումն է, մասնատվեց և դեպքի վայրից տեղափոխվեց։ Սա է քաղաքացիների անվտանգության պատկերը։ Նման դեպքերում՝ օր առաջ պետք է հատվի ծառը, հրատապ արձանագրություն կազմվի և վճարման ենթակա գումարը ուղարկվի մասնավորին, ոչ թե մարդ մահանա և ոչինչ չփոխվի։
Կա նաև վարկած, որ դեպքից հետո է պարզվել, որ մասնավորի տարածք է, ի սկզբանե իրավիճակն այլ էր։ Հարց է առաջանում, որտեղից կեսգիշերին լրագրողը պարզեց հատման փորձ եղե՞լ է, թե ոչ։ Չգիտեմ, վարկած է։
Իսկ պարոն Շամշյանը լավ կանի, զերծ մնա նման մերկապարանոց հայտարարություններից, քանզի չոր ծառը ՄՇՏԱՊԵՍ պետք է հատել, իսկ ԿԵՆԴԱՆԻ հասուն ծառերը՝ փաստացի էկոհամակարգը, պետք է պաշտպանել, պետք է լսել տասնյակ երկրներից միջազգային փորձագետներին և հիշել երկրում 2023-2024թթ. ընթացքում չարորակ նորագոյացությունների տարածման քառապատկված աճը…
Առանց ստվերի հիվանդության ռիսկն ավելի է բարձանալու…
Դեպքի հետ կապված, պաշտոնապես դիմել եմ քաղաքապետին։ Պատասխանը կհանրայնացնեմ»։