Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Հրամցվում է այլ պատկեր». Տիգրան Աբրահամյան

«Հրամցվում է այլ պատկեր». Տիգրան Աբրահամյան
71
Այսօր, 09:06

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը՝ «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա՛մ քողարկում է, կա՛մ հետին պլան մղում:
Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:
Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է»: