««Խաղաղ» պայմաններում էս ինչի՞ ենք էսքան խաղաղ»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կրակեք երեխաներին.
«Խաղաղ» պայմաններում 19 տարեկան զինվոր է սպանվում /ինքնասպանվում, նույն բանն է/, Չարենցավանի Նարեկի մահը հենց էս չարաբաստիկ «խաղաղ»-ի վզին է։
«Խաղաղ» պայմաններում երկրի սահմանները շագրենի կաշվի պես կծկվում-փոքրանում են։
«Խաղաղ» պայմաններում փոքրիկ երեխաներ չեն հասկանում, թե իրենց հայրը ուր է, ուր և ինչի համար են տարել իրենց հայրերին /և «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժեր ներկայացնող երիտասարդ մարդկանց փոքրիկները/։
«Խաղաղ» պայմաններում Արեգնազ Մանուկյանի փոքրիկ աղջնակը չի հասկանում՝ ինչու մայրիկն իր մոտ չէ, ուր են տարել, ով է տարել, ինչու են տարել։
«Խաղաղ» պայմաններում Արմեն Աշոտյանի որդիներն արդեն երկրորդ անգամ ապրում են իրենց հոր կարոտով։
Տղերքը ուժեղ են, կդիմանան։
Շատ փոքրիկները չեն հասկանում, ամեն իրիկուն իրենց հայրիկին են ուզում ու հարցեր են տալիս։
Այ, էդ հարցերից վախեցեք։
Էդ հարցերից ամաչենք։
Էդ հարցերի պատասխանները տալու ժամանակը գալու է՝ երկու կողմի համար էլ՝ և էն կողմի, որ բռնապետական, անասնական քայլեր է անում, և էն կողմի, որի արած քայլերը չոչ են հիշեցնում։ Կանգնելու եք էդ երեխեքի առաջ և գետինն եք մտնելու։
Իսկ երեխաները մեծանալու են։
Իսկ երեխաները չեն մոռանալու։
Երեխաների էսօր փոքրիկ թաթիկները հաստատ բռունցք են դառնալու։
Ամո՞թ, չէ, չկա, էլի հույսներս Աստծո և մեծացող երեխաների ուսերին թողեցինք։
«Խաղաղ» պայմաններում էս ինչի՞ ենք էսքան խաղաղ»։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 21 համայնքում
722:00
Եղվարդում անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)
3421:48
Զախարովան ռուսական ակտիվների փոխանցումը Կիևին որակել է ահաբեկչության աջակցում
5621:41
«Կամ Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆեյք, կամ Տեր-Պետրոսյան Լևոնն է «безотчетник»». Կարեն Հեքիմյան
4621:18
«ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագա՞ղթ Հայաստանից». Արտակ Բեգլարյան
6420:42
«Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է՝ Տիգրանաշենն էլ տանք, պրծնենք, մենք այստեղ ֆեստիվառներ անենք». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4820:36
«Փաշինյանը մանիպուլացնում է. Ադրբեջանի տարածքը չի փոփոխվում՝ կախված Կասպից ծովի մակարդակից». Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
6020:18
«Մենք դա չենք թողնի նրանց խղճին». Զախարովան՝ Ադրբեջանի և ՀՀ-ի՝ Ուկրաինայի հետ մերձեցման մասին (տեսանյութ)
8419:54