«Բանակի ու քրեական ենթամշակույթի մասին»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակի ու քրեական ենթամշակույթի մասին
Քրեական ենթամշակույթը.
Երբ իրավունքը ճիշտ չի իրականացվում, որպես հետևանք առաջանում են պսևդոիրավունքներ, օրինակ՝ «ճշտի իրավունքը»։ Իրավունքը, որպես քաղաքակրթական կոնստրուկտ, ստեղծվել է արդարության հաստատման նպատակով։ Իսկ երբ իրավունքն իրականացնողները՝ դատավորներն ու ոստիկանները, առերևույթ հաստատում են օրինականություն, բայց չեն հաստատում արդարություն, հենց այդ կետում էլ առաջանում է արդարությունն այլ տեղ փնտրելու պահանջարկը։ Դրա համար մեր երկրում առանձին կա «օրենքը», և առանձին՝ «ճիշտը»։ Իսկ արդարություն չհաստատող ոստիկանն էլ դառնում է «մլիցա» ու «շառ»։
Անգլոսաքսոնական իրավունքի ամբողջ փիլիսոփայությունն ու մարտահրավերը հենց օրինականության և արդարության համատեղման մեջ է կայանում։ Դրա համար Ամերիկայում դատավորները շատ նման են «իտոգ տվողների»։
Բանակը.
Մի դեպք պատմեմ իմ ծառայությունից։ Մի անգամ տեղափոխվում էինք նոր կազարմա։ Զորքին լցրեցին այդ նոր կազարման ու ասացին՝ տեղավորվեք։ Ու սկսվեց տեղերի համար բազառն ու կռիվը։ Կասեն՝ «քրեական ենթամշակույթը, բանը...», բայց բա ի՞նչ պետք է աներ 18 տարեկան, արյունը եռացող տղամարդկանց խումբը։ Բա հո բարձրաշխարհիկ «կներեք, թույլ տվեք»-ով չէին շփվելու։
Սրա փոխարեն բանակ կազմակերպողները կարող էին զինվորների տեղերն այբբենական կամ այլ հստակ կարգով դասավորել ու վերահսկել, որ դա անխախտ կատարվի։ Արդյունքում ո՛չ բազառ ու կռիվներ կլինեին, ո՛չ էլ «ուգլավոյ» կառաջանար։ Մեկին մեկ նույն պատմությունն է զորքը շարելու, նարյադների ու բանակային կյանքի մնացած բոլոր դրվագներում։
Լրիվ մակերեսային պատկերացում է, թե բանակում խնդիրների հիմքը քրեական ենթամշակույթն է։ Կամ, որ չեն ասում, թե բանակը հասարակության հայելին է»։

Իրանի հայ համայնքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
1915:36
«Բանակի ու քրեական ենթամշակույթի մասին»․ Վահրամ Մարտիրոսյան
3715:18
«Ինձ մի 147քմ անհատույց օգտագործման իրավունքով պետական տարածք ա պետք»․ Աննա Կոստանյան
5914:42
«Օգտատերերը փոշոտ շինհրապարակների նկարներ են ուղարկում»․ Նարինե Ղալեչյան (տեսանյութ)
7114:00
««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան
8813:12
«Բռնատիրության ձևավորման պայմաններում քաղաքական պայքարն ասոցացվում է բանտերի և քաղաքական հետապնդումների հետ»․ Տիգրան Աբրահամյան
8112:12
«Չեմ հիշում ավելի վատ ժամանակներ, քան հիմա է»․ Նաիրա Զոհրաբյան
8212:00
«Նկատե՞լ եք այս տարվա առանձնահատկությունը»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10111:06