«Տեղական ժողովրդավարության մեխանիզմները տեղը զիջել են համայնքներում տեղական ինքնիրավչությանը». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեղական ժողովրդավարության մեխանիզմները տեղը զիջել են համայնքներում տեղական ինքնիրավչությանը։
Ծայրահեղ է իրավիճակը համայնքներում հանքային թեմաներով երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման հանրային քննարկումների կազմակերպման, իրականացման և համայնքների ավագանու կողմից որոշումների կայացման գործընթացներում, որտեղ ավելի հաճախ են սկսվել կայացվել որոշումներ, հակասող համայնքի բնակիչների և շահագրգիռ հանրության կարծիքներին, ոտնահարող տեղական ժողովրդավարության սկզբունքները։
Մասնավորապես՝
1. Համայնքներում շատացել են հանրային լսումները «թաքուն», ոչ մասնակցային ձևով կազմակերպելու և իրականացնելու դեպքերը։
2. Համայնքի ավագանու կողմից դրական որոշումների կայացումը՝ երկրաբանական ուսումնասիրություններ կամ արդյունահանում իրականացնելու համար, ի հակադրություն համայնքի բնակիչների և շահագրգիռ հանրության արտահայտած կարծիքի և դիրքորոշումների։
3. Համայնքի ղեկավարության կողմից, մինչ հանրային քննարկումները, նախաձեռնողների հետ նախապես, գործարք իրականացնելու դեպքերը, երբ նախաձեռնողներին հորդորում են, համայնքում ներդրումներ կատարել, համաձայնություն հայցելուց առաջ։
Այդպիսի դեպքերն արդեն շատ են՝ Փամբակ (Քարաբերդ, Արջուտ), Վեդի (Գինեվետ), Ստեփանավան, Վայք։ Ցանկը կարելի է շարունակել։
ՇՄԱԳ օրենքի փոփոխություններով, երբ համայնքի ավագանուն վերապահվեց համայնքի տարածքներում նախատեսվող գործունեությանը համաձայնություն տալու կամ չտալու լիազորությունը, դարձել է վտանգավոր, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող, տեղական ժողովրդավարության սկզբունքները ոտնահարող, շրջակա միջավայրը վտանգող։
ՇՄԱԳ օրենքի սույն հատվածն անհապաղ վերանայման և մեխանիզմների ամրապնդման կարիք ունի»:

«Լյուդվիգ Մկրտչյանի կաշին ու ոսկորը Ալիևի գազով են փոխարինում». Հովհաննես Իշխանյան
9602:00
ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբավորումները համաձայնության են եկել Գազայի համաձայնագրի շուրջ
24001:35
Բեն Աֆլեքը շահել է 1 միլիոն դոլար «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ (տեսանյութ)
25101:21
«Եվրոմիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք». Լևոն Ազիզյան
11500:42
«Նիկոլի հայտարարությունը սայթաքում չի». Երվանդ Վարոսյան
13200:30
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
228Երեկ, 23:54
«Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը». Մեսրոպ Առաքելյան
89Երեկ, 23:36
ՌԴ-ն Դուրովին ճանաչել է՝ որպես ահաբեկիչ. Դուրովը հեգնում է (լուսանկար)
205Երեկ, 23:18