Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ձևավորվելիք ԱԺ-ի պերճանքն ու թշվառությունը կարելի է ապացուցել երեք օրինակով». Վահե Գրիգորյան

«Ձևավորվելիք ԱԺ-ի պերճանքն ու թշվառությունը կարելի է ապացուցել երեք օրինակով». Վահե Գրիգորյան
46
Այսօր, 16:42

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձևավորվելիք Ազգային ժողովի ողջ պերճանքն ու թշվառությունը կարելի է ապացուցել երեք պարզ օրինակով.
1) Ազգային ժողովում չի լինելու պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդդիմության ամենաաշխատող ու բոլոր խնդիրներին արձագանքող, դրանք բարձրաձայնող ու լուծել փորձող պատգամավորը։
2) Ազգային ժողովում չի լինելու միակ ՔՊ-ական պատգամավորը, ով բաց, ուղիղ ու բավականին էֆֆեկտիվ պայքարում էր կազինոների դեմ. խոսքը Հայկ Սարգսյանի մասին է։
3) Ազգային ժողովում ներկակացված չէ ԲՀԿ-ն, որը, թեև հաղթահարել էր անցողիկ շեմը, սակայն ԿԸՀ ճարպիկ աճպարարության արդյունքում չստացավ իրեն ժողովրդի կողմից տրված մանդատները։
Հ.Գ. Անկեղծ ասեմ. խիստ կասկածում եմ նաև, որ կգտնվեն պատգամավորներ, ովքեր կբարձրաձայնեն Հայաստանում ահագնացող տնտեսական ճգնաժամի ու դրա ֆոնին բանկային անտանելի տոկոսադրույքների մասին։
Հ.Գ.Գ. Քաղաքական ուժերն էլ ազատ են հենց այսօրվանից քարոզչություն իրականացնելու ու գալիք ընտրություններին պատրաստվելու համար. նենց չստացվի՝ հաջորդ ընտրությունն էլ գցեն ոտքերին, հետո ասեն՝ «ժողովուրդն է մեղավոր»»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան