«Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից՝ փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։
Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով՝ ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։
Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք՝ անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»։

«Ներելի չէ, որ ընդդիմադիրները նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից»․ Նաիրի Հոխիկյան
2914:12
«Կամուրջների վրա ցանցապատնեշներ կառուցեք»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4214:00
«Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն»․ Դանիել Իոաննիսյան
5113:42
«Այստեղ Հայկ Կոնջորյանի մեղավորություն փնտրելը տեղին չէ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7312:36
«Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացած գարեջրատունը զրկվել է լիցենզիայից»․ #FoxNews
17512:32
«Ձեր խոսքերն ինձ համար հնչում են որպես ցինիզմ և կեղծավորություն»․ Մանուել Մանուկյան
9211:48
«Զգոն եղեք թվային այս աշխարհում»․ Հայր Զաքարիա (տեսանյութ)
7311:30
«Ադրբեջանը շարունակում է խնդիրներ ունենալ իտալական ռազմատրանսպորտային ինքնաթիռների հետ»․ Դավիթ Գալստյան
7911:12