«Ներելի չէ, որ ընդդիմադիրները նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը խուսափում էին խոսել Արցախի ազատագրության և նման ազգային թեմաների մասին՝ նշելով, թե հիմա Հայաստանի բնակչությունն այդպիսի պահանջարկ չունի։
Բնակչությունն, իրոք, չունի հայրենիքին տեր կանգնելու պահանջարկ և զբաղված է առօրյա նյութական հարցերով։
Լավ ապրենք, ասֆալտապատ ճանապարհ ունենանք, աշխատանք ունենանք, թոշակը բարձր լինի, խաղաղ ապրենք։
Ահա բնակչության հիմնական պահանջարկը, որտեղ Արցախը, Արարատը, ազգայինը տեղ չունեն։
Եվ դուք ուզում եք, որ այսպիսի արժեքները առաջին պլան բերած բնակչությունը հարգված լինի օտարների կողմից կամ արժանանա՞ ապահով կյանքի:
Բացառված է։
Քանի դեռ ժողովուրդը չի գիտակցել իր գործած սխալները, քանի դեռ չի ապաշխարել Հայրենիքի ու Աստծո առաջ, քանի դեռ ժողովուրդը բնակչությունից չի դարձել Ազգ, շարունակական են լինելու բոլոր աղետներն ու կորուստները, և պատմության դատաստանի առաջ դա լինելու է արդարացի։
Ու ներելի չէ, որ ընդդիմադիր ուժերը ազգայինը մի կողմ թողած՝ նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից։ Եթե դու փորձում ես խաղալ անհայրենիք հրեշների խաղի կանոններով, դու մշտապես պարտվում ես, մանավանդ որ բնակչությանն ավելի ձեռնտու է անհայրենիք փորձած թանը, քան հայրենիքի մասին խոսելուց խուսափող անփորձ մածունը»։

«Ներելի չէ, որ ընդդիմադիրները նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից»․ Նաիրի Հոխիկյան
2914:12
«Կամուրջների վրա ցանցապատնեշներ կառուցեք»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4214:00
«Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն»․ Դանիել Իոաննիսյան
5113:42
«Այստեղ Հայկ Կոնջորյանի մեղավորություն փնտրելը տեղին չէ»․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7312:36
«Թրամփի մահվան դեպքում անվճար գարեջուր խոստացած գարեջրատունը զրկվել է լիցենզիայից»․ #FoxNews
17512:32
«Ձեր խոսքերն ինձ համար հնչում են որպես ցինիզմ և կեղծավորություն»․ Մանուել Մանուկյան
9211:48
«Զգոն եղեք թվային այս աշխարհում»․ Հայր Զաքարիա (տեսանյութ)
7311:30
«Ադրբեջանը շարունակում է խնդիրներ ունենալ իտալական ռազմատրանսպորտային ինքնաթիռների հետ»․ Դավիթ Գալստյան
7911:12