Չորեքշաբթի, 29 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Աջափնյակի մետրոյի կայարանը շարունակում է մնալ ՔՊ-ի հերթական մեծ խոստումը»․ Սարգիս Տեր-Եսայան

«Աջափնյակի մետրոյի կայարանը շարունակում է մնալ ՔՊ-ի հերթական մեծ խոստումը»․ Սարգիս Տեր-Եսայան
42
Այսօր, 16:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն կրկին փորձում է խոստումը ներկայացնել որպես կատարված, սակայն իրականում փաստ է չկատարված աշխատանքը․
Աջափնյակի մետրոյի կայարանը դեռևս նախընտրական խոստումների փուլում է, մոտ 5-6 ընտրություն ՔՊ-ն ընտրողների վրա ծախել է Աջափնյակի մետրոյի հարցը, հիմա էլ փորձում է ներկայացնել որպես իրականացվող խոշոր ծրագիր։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։
2026 թվականի Երևանի բյուջեով Աջափնյակի մետրոյի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար նախատեսվել է 2 մլրդ դրամ։
ՔՊ-ի կառավարման տարիներին բազմիցս լսել ենք բարձրագոչ խոստումներ, սակայն միշտ ուշացումներ, թերի կատարումներ կամ ծրագրերի վերանայում։ Հետևաբար, հասարակությունն արդեն իրավունք ունի պահանջելու, ոչ թե հերթական գեղեցիկ հայտարարությունները, այլ՝ կոնկրետ արդյունքներ։
Երևանը զարգացնելու համար անհրաժեշտ են ոչ թե քարոզչական վերնագրեր, այլ պատասխանատու կառավարում, թափանցիկ ֆինանսավորում և ավարտին հասցված ծրագրեր։ Իսկ մինչ այդ, Աջափնյակ մետրոյի կայարանը շարունակում է մնալ ՔՊ-ի հերթական մեծ խոստումը, որի իրականացման վերաբերյալ դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ»։