Առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների և Երևանի պարեկների հետ։
Հուլիսի 29-ի գիշերվա ժամը 2-ին մոտ, Միքայելյան հիվանդանոցի դիմաց գտնվող գերեզմանատան տարածքում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերված թղթե երեք փաթեթում կար մեթամֆետամինի նմանվող ընդհանուր 308 գրամ զանգված։ Նույն զանգվածից հայտնաբերվեց նաև նրա հեռախոսի պատյանում, իսկ պայուսակի մեջ եղած տարայում կար սուբուտեքս դեղահաբի մոտ 15 գրամ փոշենման զանգված։
39-ամյա տղամարդը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն:

Առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերել
4518:00
«Բացառիկ նվեր՝ մահացած պետականության արդարադատության համակարգին». Հայկ Դեմոյան
5317:48
«Աջափնյակի մետրոյի կայարանը շարունակում է մնալ ՔՊ-ի հերթական մեծ խոստումը»․ Սարգիս Տեր-Եսայան
5916:48
«Ձևավորվելիք ԱԺ-ի պերճանքն ու թշվառությունը կարելի է ապացուցել երեք օրինակով». Վահե Գրիգորյան
6316:42
Թրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ժամանակ Վենսին և Բեսենթին կոնֆետներ է հյուրասիրել (տեսանյութ)
16815:58
«Ներելի չէ, որ ընդդիմադիրները նախընտրական շրջանում գնացին բնակչության նյութական պահանջարկի հետևից»․ Նաիրի Հոխիկյան
9114:12
«Կամուրջների վրա ցանցապատնեշներ կառուցեք»․ Նիկողոս Հովհաննիսյան (տեսանյութ)
8514:00
«Հաղորդում ենք ներկայացրել դատախազություն»․ Դանիել Իոաննիսյան
9313:42