Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Փաշինյանն արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը». Խոսրով Հարությունյան

«Փաշինյանն արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը». Խոսրով Հարությունյան
54
Երեկ, 22:18

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը գրել է. «Մոտեցել է ազգովի սթափվելու պահը
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ անունով Հայոց Կաթողիկոս չի ճանաչում։
Այս հայտարարությամբ Փաշինյանն արձանագրում է ընտրություններին հաջորդող ժանակաշրջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը։
Այն որ Եկեղեցու դեմ այդ արշավը հակասահմանադրական է՝ նույնիսկ կասկած չի հարուցում։
Ցավոք, կասկած չի հարուցում նաև այն, որ գործող իշխանությունը «թքած ունի» Սահմանադրության եվ սահմանադրականության վրա։
Ավելին, իշխանությանը չի կաշկանդում, որ իր այդ ապազգային վարքագծով ավելի է խորացնում պառակտումը հայ հասարակության շրջանում, բաժանարար պատնեշներ ձեվավորում աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների միջեվ։ Մինչդեռ հայության միասնականությունը շատ կարևոր գործոն է Հայաստանի հանդեպ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համազգային հավաքական կարողությունների ձեվավորման խնդրում։ Այլևս միայն մտոք կույր լինելու դեպքում է հնարավոր չգիտակցել, որ Փաշինյանին իշխանությունն անհրաժեշտ է Հայաստանի պետական ինստիտուտները կաթվածահար անելու և Հայաստան Պետության վերջնական կազմաքանդման համար (այսօր առանց բացառության պետական բոլոր ինստիտուտները գործում են ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում, այլ՝ մեկ անձի սուբյեկտիվ ցուցումներով)։
Այս իրավիճակը այլ կերպ քան պետականության ճգնաժամ՝ չես անվանի։
Ահա այդ ճգնաժամը «հաջողությամբ» կառավարելու անհրաժեշտ նախապայմանը՝ ազգի եվ հասարակության ջլատումն ու պառակտումն է։
Հայոց Հովվապետի դեմ արշավանքը նպատակ ունի կազմաքանդելու նաու ազգային այն ինստիտուտը, որին վերապահված է համազգային հոգևոր միասնականության ապահովման և ազգապահպանության հույժ կարևոր առաքելությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ապազգային այս արշավանքը Հայոց Անկախ Պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու իշխանության վերջին ճիգն է։
Մոտեցել է ազգովի սթափվելու պահը»։