Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտել է Իրանի դեմ պատերազմի մեջ

Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտել է Իրանի դեմ պատերազմի մեջ՝ միանալով Իրաքում Թեհրանի կողմից աջակցվող շիական խմբավորումների դեմ ամերիկյան հարվածներին։
Ըստ The New York Times-ի և BBC-ի, Իրանը նախկինում հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա, որին հաջորդել են Վաշինգթոնի և Էր-Ռիադի համատեղ հարվածներն Իրանին դաշնակից աշխարհազորայինների դեմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նույնպես հայտարարել է, որ հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող երեք նավթատար նավի վրա։
Ըստ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM), հարվածներն ուղղված էին ԻՀՊԿ-ին կից աշխարհազորայինների դեմ, որոնք, ըստ Վաշինգթոնի, պատրաստվում էին հարձակումներ իրականացնել ամերիկյան զորքերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ CENTCOM-ը հայտարարել է, որ գործողությունը պատասխան է եղել վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով ավելի քան 30 հարձակումների։
Ըստ The New York Times-ի կողմից մեջբերված ամերիկացի պաշտոնյայի՝ սպանվել է մոտ 20 իրանցի ռազմական և տեխնիկական խորհրդատու։
Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը (PMF), որոնք հիմնականում Իրանի կողմից աջակցվող շիական խմբավորումների կոալիցիա են, հաստատել են իրենց բազաների վրա հարվածները և հայտնել առնվազն 20 մարտիկի մահվան մասին։

«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան
4316:00
«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան
5714:48
«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
6213:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
7813:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
9112:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
8111:48
Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
17611:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
18311:36