Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Պետք է կյանքին ավելի թեթև նայել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»․ Արեգ Սավգուլյան

«Պետք է կյանքին ավելի թեթև նայել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»․ Արեգ Սավգուլյան
47
Այսօր, 17:30

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքնախոստովանանք․ Գիտե՞ք, երբեմն մենք շատ ենք բարդացնում և պետք է կյանքին ավելի թեթև նայել։ Ինչպես անում է ՆՓ-ն։ ՌԴ-ը նախագահը չի շնորհավորել, տատս կասեր՝ «մթոմ պարախոդ» (հերն էլ անիծած), Չինաստանն էլ չի շնորհավորել միլիարդով բռակ են տվել, հետո՞, ե՞ս եմ մեղավոր։
Հայկական ապրանքը չի մտնում ռուսական շուկա, իսկ եվրոպոիդները ասում են՝ մեր դախլի վրա ձեր ապրանքը չի կարող վաճառվել, ստանդարտներն այլ են։ Գյա, այլ են, այլ են, թող տնտեսվարողները խելքին զոռ տան, նորմալ բան արտադրեն, ե՞ս եմ վարկերի տակ ճռում, որ մտածեմ՝ բիզնես են դրել, բա չեն հաշվարկել ռիսկերը, որ Պուտինը կասի «нет»։
Փողոցում իրար վրա ջահելները գռռցնում են AK 74-ով, նռնակ շպրտում, հուսալքված Կիևյանից ցած են նետվում, բանակում կամ քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն են գործում՝ ե՞ս եմ մեղավոր, թե նրանց դաստիարակողները, հերերն ու մերերը, հներն ու քրեաօլիգարխիկ տարրերն ու դատաիրավական մաֆիան։ Կամ կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի, ստեղ հակասությո՞ւն եք տեսնում, է՜, դուք տեսնում եք, ե՞ս եմ մեղավոր։
Աղքատությունը մարդկանց ուղեղում լռված է ու չեն ուզում աշխատել, կարող են չէ՞ աշխատել, 70-ն ի՞նչ տարիք ա, որ բիզնես չդնեն ու գործարար աշխարհը չպայթացնեն, է չեն անո՞ւմ, ե՞ս եմ մեղավոր։ Հրեն Աշխատանքի և բարեկեցության նախարարություն ենք ստեղծում Արսեն Թորոսիչի հետ և վերջ, մեկը փորձի բարեկեցիկ չապրի՝ կկզցնեմ, կպառկեցնեմ, կծեփեմ, կզգետնեմ։ Եթե այսուհետև լավ չապրեք՝ կդատվեք, դե գնացեք ու մտորեք։
Հ.Գ. Ի վերջո «չիլնի, չիլնի» ոնց կարող եք յոլա գնացեք, մեկ է ապրելը մեռնելուց լավ է և կարևորը, որ մեր զանգերին դեռ պատասխանում են՝ այ անհեռատեսներ, իսկ թե ի՞նչ են ասում կամ չեն ասում, թքած։ Սիրում եմ բոլորիդ, բայց չեմ հպարտանում ձեզնով այլևս, երախտամոռ ժողովուրդ եք, ինչ անում եմ՝ դժգոհ եք, էլ չեմ սրտիկելու, արժանի չեք ինձ»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան