3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի դիրքերի թուլացման մասին խոսակցությունները երեկ ստացան հերթական դրսևորումը։ Իշխող կուսակցության վարչությունը մերժեց նրա ամենամոտ թիմակիցներից մեկին՝ Հասմիկ Հակոբյանին, որը միաժամանակ առաջադրվել էր Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում։
Խոսքը Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի մասին է։ Առաջինի նախագահի թեկնածուի պաշտոնում ՔՊ-ն ընտրեց Զարուհի Բաթոյանին, երկրորդում՝ Տրդատ Սարգսյանին։ Հատկանշական է, որ ընտրված թեկնածուներից ոչ մեկը կուսակցության վարչության անդամ չէ, մինչդեռ Հասմիկ Հակոբյանը վարչության անդամ է և համարվում է Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկը։
Ազգային ժողովի դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ո՛չ ՔՊ վարչության նիստին, ո՛չ էլ քվեարկություններին։ Նա արտերկրում հանգստանում է։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա քվեարկությունները պատահական չէին և փաստացի խորհրդանշեցին Սիմոնյանի ներսկուսակցական ազդեցության նվազումը։ Նույն աղբյուրների գնահատմամբ՝ նրա քաղաքական մեկուսացման գործընթացում առանցքային դեր են ունեցել երեք կանայք՝ օգնականից խորհրդական դարձած Աշխեն Հայրապետյանը, որը հայտնի է իբրև Սիմոնյանի արդուկ անող, նախկին օգնական, այժմ պատգամավոր և ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ լրատվության վարչության պետ, Հովիկ Աղազարյանի նախկին օգնական Լաուրա Անտոնյանը։ Ի դեպ, օրերս նրանք միասին հանգստանում էին Իտալիայում։
Ըստ ՔՊ-ական մեր զրուցակիցների՝ հենց այս եռյակն է տարիներ շարունակ ձևավորել Ալեն Սիմոնյանի ամենամերձավոր շրջապատը՝ վերահսկելով նրա հանդիպումները, սահմանափակելով բազմաթիվ շփումներ և տարբեր խարդավանքների միջոցով հեռու պահելով շատերին Սիմոնյանից։ Արդյունքում, ըստ աղբյուրների, Սիմոնյանի հարաբերությունները լարվել են թե՛ կուսակցության ներսում, թե՛ դրանից դուրս, իսկ երբ ստեղծվել է հարմար քաղաքական իրավիճակ, տարիներով կուտակված դժգոհությունները միանգամից դուրս են եկել առաջին պլան։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ-ի մի շարք ներկայացուցիչներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Ալեն Սիմոնյանի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի և նյութերի փաթեթ, որտեղ ներառված են եղել կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության, կլանային համակարգ ձևավորելու, ինչպես նաև գործընկերների նկատմամբ վերաբերմունքին առնչվող տարբեր տեղեկություններ։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։
ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ, իսկ նրանց շրջանակը բավական լայն է եղել։
Ըստ այդմ՝ Ալեն Սիմոնյանի դեմ աշխատած և նրա գործունեությունից դժգոհած ՔՊ-ականների ցանկում են եղել ՔՊ-ականներ՝ Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ջուլիետա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը և Հայկ Ցիրունյանը։
Միաժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ անձանցից որևէ մեկը հրապարակային չի հաստատել այս տեղեկությունները։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի, ինչպես նաև հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել վարչապետի քաղաքական գնահատականների ձևավորման վրա։
Թեև պաշտոնական մակարդակով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միայն, որ Ալեն Սիմոնյանը կմնա «քաղաքական կապիտալ», իսկ նրա հետագա դերակատարումը դեռ կորոշվի, երեկվա զարգացումները ՔՊ-ում շատերի կողմից գնահատվում են որպես հերթական ազդակ, որ Ազգային ժողովի նախագահի քաղաքական ազդեցությունն իշխող թիմում այլևս նախկինը չէ»։

Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»
2409:30
3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»
6009:24
ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը՝ երեկ . «Ժողովուրդ»
4009:18
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6807:12
«Տեղական ժողովրդավարության մեխանիզմները տեղը զիջել են համայնքներում տեղական ինքնիրավչությանը». Օլեգ Դուլգարյան
11203:12
««Հայանտառի» կայքը 14 ամիս վերազինվում է». Ոսկան Սարգսյան
12702:06
«Երբ դու բոլորին ասում ես «այո», քեզ սկսում են դիտարկել՝ որպես քաղաքական մարմնավաճառ». Արեգ Սավգուլյան
13101:24
Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն մտել է Իրանի դեմ պատերազմի մեջ
26600:30