Մահացել է արցախահայ գրող Սոկրատ Խանյանը

96 տարեկան հասակում մահացել է արցախահայ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկարտ Խանյանը․ այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։ «Խոր կսկիծով տեղեկացանք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել բոլորիս անչափ սիրելի դասախոս, մեծ մտավորական, հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Աղալարի Խանյանը։
Անգնահատելի է այն ժառանգությունը, որ նա թողեց հայ գրականությանը, գիտությանը և իր սաների հոգիներում։ Նրա իմաստուն խոսքը, մարդկային նկարագիրը, նվիրվածությունն ու ազնվությունը երկար տարիներ լույսի պես ուղեկցելու են բոլոր նրանց, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչելու և սովորելու նրանից։
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն սիրված դասախոսի, այլև մի մեծ մարդու, որի անունը միշտ կապվելու է արժանապատվության, գիտելիքի և հայրենասիրության հետ»։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1711:06
«Վահեն դպիր է․ անհետացել է՝ գրություն թողնելով, որ ցանկանում դառնալ ճգնավոր»․ Թովմաս Առաքելյան
4010:48
«Սուլոցներ ու բղավոցներ պարգևատրման ժամանակ․ հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա»․ Տիգրան Աբրահամյան
4210:30
«Իբրև նոր կանաչ գոտի են ստեղծում. քերած ասֆալտի ու շինաղբի վրա մի քանի սանտիմետր հող են լցնում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5110:18
Մահացել է արցախահայ գրող Սոկրատ Խանյանը
4510:12
Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»
5709:30
3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»
10309:24
ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը՝ երեկ . «Ժողովուրդ»
6809:18