«Սուլոցներ ու բղավոցներ պարգևատրման ժամանակ․ հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա»․ Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ:
Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:
Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի՝ Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:
Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:
Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:
Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջգիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել»։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1711:06
«Վահեն դպիր է․ անհետացել է՝ գրություն թողնելով, որ ցանկանում դառնալ ճգնավոր»․ Թովմաս Առաքելյան
4010:48
«Սուլոցներ ու բղավոցներ պարգևատրման ժամանակ․ հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա»․ Տիգրան Աբրահամյան
4210:30
«Իբրև նոր կանաչ գոտի են ստեղծում. քերած ասֆալտի ու շինաղբի վրա մի քանի սանտիմետր հող են լցնում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5110:18
Մահացել է արցախահայ գրող Սոկրատ Խանյանը
4510:12
Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»
5709:30
3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»
10309:24
ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը՝ երեկ . «Ժողովուրդ»
6809:18