Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Վահեն դպիր է․ անհետացել է՝ գրություն թողնելով, որ ցանկանում դառնալ ճգնավոր»․ Թովմաս Առաքելյան

«Վահեն դպիր է․ անհետացել է՝ գրություն թողնելով, որ ցանկանում դառնալ ճգնավոր»․ Թովմաս Առաքելյան
68
Այսօր, 10:48

Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է՝ գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:
Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի՝ աղոթք կատարելու նպատակով, և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»։

Աղբյուրը`   Թովմաս Առաքելյան