Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Եթե օրենքը կա, թող բոլորի համար լինի, խի՞ եք բաժանում մեզ»․ վարորդ

«Եթե օրենքը կա, թող բոլորի համար լինի, խի՞ եք բաժանում մեզ»․ վարորդ
32
Այսօր, 11:36

Վարորդական իրավունքից զրկված վարորդները հերթական բողոքի ակցիան են անցկացնում Կառավարության դիմաց։ Այս անգամ նրանց պահանջն այն է, որ օրենքը գործի բոլորի համար։ Ըստ վարորդների՝ վարորդական իրավունքի վերականգնման համար վերջերս ընդունված կարգավորումները չեն տարածվում վարորդական իրավունքից զրկված բոլոր քաղաքացիների վրա։
«Մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հելավ, ասաց, որ բոլորի պռավեքը տալու է, ինքն չշեշտեց, որ 18 թվականին զրկվածինը չենք տալու, արցախցիներին՝ Արցախում պռավայից զրկվածին չենք տալու, Ռուսատանում զրկվածին չենք տալու։ Թող էն վախտ շեշտեր, չշեշտեց, խի՞, որովհետև էն վախտ 35 հազար ընտրող կար։ Ու վստահեցին Նիկոլ վարչապետին, որ Նիկոլը մեր կողքին ա ու կընտրենք իրան։ Ու ինքը մինչև ընտրություն խոսքը չգցեց, ընտրությունը եղավ, մի ամիս առաջ էդ օրենքը մտցրին, որ սահամանփակումներ կան։ Եթե օրենքը կա, թող բոլորի համար լինի, խի եք բաժանում մեզ»,- նշեց վարորդներից մեկը։

«Եթե օրենքը կա, թող բոլորի համար լինի, խի՞ եք բաժանում մեզ»․ վարորդ