Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Թակիր իմ դուռը» սերիալի դերասան Քերեմ Բյուրսինին կանչել են Թուրքիայի դատախազություն

«Թակիր իմ դուռը» սերիալի դերասան Քերեմ Բյուրսինին կանչել են Թուրքիայի դատախազություն
122
Այսօր, 15:52

«Թակիր իմ դուռը» թուրքական սերիալում Սերկան Բոլաթի դերակատար Քերեմ Բյուրսինին կանչել են դատախազություն՝ Ahbap բարեգործական կազմակերպության վերաբերյալ քննության շրջանակում ցուցմունք տալու համար։ Այս մասին հայտնում է թուրքական Demirören Haber Ajansı-ն (DHA)։ Նշվում է, որ Բյուրսինի հետ միասին ցուցմունք պետք է տան նաև դերասանուհիներ Բերնա Լաչինը, Էդա Էջեն, Ֆարահ Զեյնեփ Աբդուլլահը և Իրեմ Հելվաջըօղլուն։ A Haber-ի հաղորդմամբ՝ նրանք դատախազություն են հրավիրվել որպես վկաներ, ոչ թե կասկածյալներ։

Հուլիսին Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Ahbap կազմակերպության նկատմամբ՝ հանցավոր խումբ կազմակերպելու, փողերի լվացման և հարկային խախտումների կասկածանքով: Գործի շրջանակում կալանավորվել է հիմնադրամի հիմնադիր, երաժիշտ Հալուք Լևենթը, իսկ կազմակերպության ակտիվների վրա կալանք է դրվել։ Ahbap բարեգործական կազմակերպության և նրա հիմնադրի դեմ հետաքննությունը վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկն է դարձել: 2023 թվականի ավերիչ երկրաշարժերից հետո հիմնադրամը դարձել էր երկրում մասնավոր նվիրատվությունների ամենամեծ ստացողներից մեկը։

Երկրաշարժերից հետո Բյուրսինը անգլերեն տեսաուղերձ էր հրապարակել՝ միջազգային հանրությանը կոչ անելով աջակցել տուժածներին։ Դերասանը նաև հրապարակել էր Ahbap կազմակերպության նվիրատվությունների փոխանցման հաշվեհամարի տվյալները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բյուրսինը կազմակերպությանը նվիրաբերել է 200 հազար թուրքական լիրա։