Հինգշաբթի, 30 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Մի հայտարարությամբ էլ ավելի բարդացավ ձկան իրացման խնդիրը». Բաբկեն Պիպոյան

«Մի հայտարարությամբ էլ ավելի բարդացավ ձկան իրացման խնդիրը». Բաբկեն Պիպոյան
58
Այսօր, 16:06

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես մենակ մի բան չեն հասկանում:
Հիմա, վերջը, մեր ձուկը բոմբ ձուկ ա, ռսները չեն առնում, եվրոպացիները կառնե՞ն, թե՞ մեր ձուկն այնքան վատն է, որ անգամ մենք չպետք է ուտենք, էլ ուր մնաց ռուսները կամ, առավել ևս, եվրոպացիները:
Միշտ այսպես է լինում, երբ չի գնահատվում խոսքի հնարավոր ազդեցությունը:
«Շնորհավորում եմ» ձուկ արտադրողներին, մի հայտարարությամբ էլ ավելի բարդացավ ձկան իրացման խնդիրը:
Ոնց էլ չլինի, երկրում կլինեն մարդիկ, որ կասեն. «ա, դե վարչապետը, որ չի ուտում, մի բան գիտի»:
Շուտով նույն «աչքալուսանքը» կստանան պանրագործներն ու մնացածները:
Հ.Գ. Մենք ունենք արտադրողներ ում արտադրած ձուկն իսկապես շատ որակով է և դրան զուգահեռ ունենք արտադրողներ, որոնց արտադրանքը, մեղմ ասած, չարժե օգտագործել: Թացն ու չորը, որ խառնում ես իրար, չորն է անցանկալի խոնավանում»:

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան