«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չեն կարող մեծ բաների մասին մտածել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:
Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական Բմբլաշեն գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ, նույնիսկ կարելի էր ըմբռնել, բայց երբ նման բան է ասում երկրի ղեկավարը, ապա մնում է մի բան ասել․ «Վա՜յ այդ երկրին»։
Ժամանակակից աշխարհում պետությունները արդեն վաղուց չեն համեմատվում ըստ տարածք մեծության, բնակչության թվի։ Ընդհանրապես՝ պետության մեծ կամ փոքր լինելը բազմաթիվ գործոններից է կախված, որոնց ամենակարևոր բաժինն աննյութական գործոններն են՝ կառավարման որակ, իշխանությունների լեգիտիմություն, դիվանագիտական ազդեցություն, ռեսուրսների կենտրոնացման և իրական ազդեցության փոխարկման կարողություն (Power conversion)։ Ընդ որում բոլոր ռեսուրսներից թերևս ամենակարևորը հենց ուժի փոխարկման կարողությունն (Power conversion) է։
Ցանկացած պետություն, նույնիսկ Աֆղանստանը, նույնիսկ աֆրիկյան ամենաթերի զարգացած պետության ղեկավարը երբեք նման հայտարարություն չէր անի, որովհետև սա պետության ապագան կանխորոշող հայտարարություն է, որը հասարակական գիտակցության վրա թողնում է «համեստ ու փոքր պետություն» ունենալու ազդեցությունը։ «Համեստ ու փոքր պետության» զինվորը չի՛ կարող ավելի մեծի մասին երազել, քաղաքացին չի՛ կարող ավելիի մասին մտածել, գիտնականը չի՛ կարող ավելիի մասին խորհել․․․
1990-ականներին Հայաստանը ենթարկվեց դեինդուստրալիզացիայի աղետին, հիմա՝ դեազգայնացման աղետին է ենթարկվում։
Բայց մի կողմից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել, նպատակադրել ու հասնել։
Դա բնորոշ է միայն մեծ մարդկանց՝ մեծ հոգով, սրտով, մտքով, երազներով, նպատակներով մեծ մարդկանց»։

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չեն կարող մեծ բաների մասին մտածել». Արա Պողոսյան
3218:36
«Ընտրությունից առաջ ինչ ք*ք ասես լցնում էր ռեխը, իսկ հիմա «աճեցրածը» վաղուց չի ուտում». Արթուր Դանիելյան
4018:24
Իրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տեղակայման անգարների վրա հարված հասցնելու մասին
8118:18
«Կարևորում եմ ՄԻՊ այցը զինծառայողին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ». Ժաննա Ալեքսանյան
4217:48
«Պետք է կյանքին ավելի թեթև նայել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը»․ Արեգ Սավգուլյան
6617:30
«Փաստորեն Նիկոլն ասում ա, որ Հայաստանում աճեցրած ձուկը զիբիլ ա, տուլիտ ենք անում ռուսների վրա». Արգիշտի Կիվիրյան
7317:12
«Հերթական կանաչ ծառերի սպանդը՝ Նոր Նորքում»․ Էդուարդ Հայրումյան
7916:36
«Մի հայտարարությամբ էլ ավելի բարդացավ ձկան իրացման խնդիրը». Բաբկեն Պիպոյան
8616:06