Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը

Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը («Աշոտ Երկաթը») կշարունակի մնալ անազատության մեջ։ «Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Երևանի առաջին ատյանի դատարանը, Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ Մինասյանին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ։
«Հաշվի առնելով գործի քննության ընթացքը՝ մենք չենք բացառում, որ միջամտություններ են տեղի ունեցել, և հստակ կարող ենք եզրակացություն կատարել, որ այդ որոշումը իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունի։ Իրավական հակափաստարկ ընդհանրապես գոյություն չուներ, թե ինչու Աշոտ Մինասյանը չպիտի ազատ արձակվի»,- նշեց Պողոսյանը։
Դատական նիստը տեղի է ունեցել 10 օր առաջ, որոշումը հրապարակվել է այսօր, պաշտպանական կողմի գնահատմամբ՝ անիմաստ հետաձգելուց հետո։
Հիշեցնենք՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը», 2025թ–ի հոկտեմբերի 16–ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։

Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը
2421:48
Դավիթ Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
5221:24
Այս տարի Գերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե 10,000 մարդ
12119:54
Գերմանիայի կառավարությունը մշակում է գաղտնի ծրագիր
13519:42
«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չեն կարող մեծ բաների մասին մտածել». Արա Պողոսյան
9818:36
«Ընտրությունից առաջ ինչ ք*ք ասես լցնում էր ռեխը, իսկ հիմա «աճեցրածը» վաղուց չի ուտում». Արթուր Դանիելյան
9518:24
Իրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի տեղակայման անգարների վրա հարված հասցնելու մասին
16818:18
«Կարևորում եմ ՄԻՊ այցը զինծառայողին, մասնավորապես, հոգեբույժի ուղեկցությամբ». Ժաննա Ալեքսանյան
7717:48