«Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. «Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը խաղադրույքներն են, որոնք հազարավոր ընտանիքներում տարբեր ողբերգությունների պատճառ են դառնում․ ինքնասպանություններ, ֆինանսական ծանր կորուստներ, հոգեկան խնդիրներ և այլն։ Տարեցտարի աճող ծավալներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ, որոնք որևէ ձևով չեն սահմանափակում խնդիրները, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են ծավալները։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակում ինքնասպանությունների գլխավոր պատճառներից մեկը խաղադրույքներն են։ Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը, և վերջ։ Այս մասով որևէ կոմպրոմիս, որևէ հետաձգում անելը նշանակում է հաշտ լինել նորանոր ողբերգությունների հետ։ Հայաստանում խաղադրույքների արգելման համար պետք է ընդամենը քաղաքական կամք, ուրիշ ոչինչ։ Սիրելի հայրենակիցներ, կո՞ղմ եք խաղադրույքների արգելմանը, որպեսզի ազատվենք այս համատարած չարիքից»:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
2023:54
«Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը». Մեսրոպ Առաքելյան
2623:36
ՌԴ-ն Դուրովին ճանաչել է՝ որպես ահաբեկիչ. Դուրովը հեգնում է (լուսանկար)
9323:18
14-ամյա Վահեն պատմում է՝ ինչպես է գիշերն անցկացրել Գառնու սարերում (տեսանյութ)
6622:06
Դատարանը մերժեց Աշոտ Մինասյանին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը
7021:48
Դավիթ Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
7621:24
Այս տարի Գերմանիայում շոգի պատճառով մահացել է գրեթե 10,000 մարդ
15619:54
Գերմանիայի կառավարությունը մշակում է գաղտնի ծրագիր
17019:42