Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։
Ռեշետնիկովն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. «Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն էական չեն»։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին կարող են առաջարկել գազի գնի վերաբերյալ նմանատիպ պայմաններ։
Բացի դրանից՝ Մաքսիմ Ռեշետնիկովը խոսել է նաև ՀԿԵ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին:
«Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ։ Դրա վերաբերյալ պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Հայաստանի կողմից Ռուսաստանից լրացուցիչ վճարումներ պահանջելը կլինի անհիմն»,- ասել է Ռեշետնիկովը։

«Սա հերթական հարձակումից առաջ կեղծ ժողովրդավարության շղարշ է»․ Կարապետ Պողոսյան
3914:48
«Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք»․ Սամվել դպիր Գրիգորյան
5713:24
«Հայաստանի դեմ այս երկրների IP-ներից DDOS հարձակումներ են գալիս»․ Սամվել Հայրապետյան
7213:06
«Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ՝ Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան
8512:12
«Իրավական լուրջ պատասխանատվությունից չի խուսափելու հանցագործը»․ Նաիրի Հոխիկյան
7811:48
Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
16411:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
17111:36
«Դատարանները հաստատել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»․ Արա Զոհրաբյան
6410:48