Եղանակն առաջիկայում

Ուշադրություն
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.5°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 12.8°C (2013թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.6°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4107:12
«Լյուդվիգ Մկրտչյանի կաշին ու ոսկորը Ալիևի գազով են փոխարինում». Հովհաննես Իշխանյան
13102:00
ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբավորումները համաձայնության են եկել Գազայի համաձայնագրի շուրջ
33601:35
Բեն Աֆլեքը շահել է 1 միլիոն դոլար «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ (տեսանյութ)
35101:21
«Եվրոմիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք». Լևոն Ազիզյան
14600:42
«Նիկոլի հայտարարությունը սայթաքում չի». Երվանդ Վարոսյան
15600:30
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
287Երեկ, 23:54
«Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը». Մեսրոպ Առաքելյան
105Երեկ, 23:36