Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Վահեի տեսակը մեր ապագայի լուսավոր կետերից է». Արեգ Սավգուլյան

«Վահեի տեսակը մեր ապագայի լուսավոր կետերից է». Արեգ Սավգուլյան
50
Այսօր, 20:24

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «14 ամյա Վահեն երեկ հայտնաբերվեց Գառնիի լքված եկեղեցում։ Ուզում էր ճգնավոր դառնալ։ Չգիտեմ ի՞նչ է կատարվում այս լուսավոր պատանու մտքում, հոգում և սրտում, բայց իր հասակակիցներից շատերից իր էությամբ և բանականությամբ առաջ է։ Նա ասես այլ աշխարհում է հոգևոր-ռոմանտիկ, որը պակասում է մեր երիտասարդությանը, պակասում է նաև մեզ, պարզ և մաքուր դատելու և աշխարհին նայելու ունակությունը, որը վայրենի կապիտալիզմում թաղվել է նյութապաշտության փլատակների տակ։
Մենք ապրում էինք գրքերի աշխարհում, խաղում փողոցում, կռվում, ծեծում և ծեծվում։ Երեք հրացանակիրների ազդեցության տակ թիկնոցներ կարում և թրեր սարքում, միմյանց մարտահրավեր նետում (դուել) և այլն, և այլն։ Իսկ նոր սերնդին սոցցանցերից և վերտուալ խաղերից չենք կարողանում տուն բերել։
Վահեի տեսակը մեր ապագայի լուսավոր կետերից է, մենք այս ուղղությամբ տնային աշխատանք ունենք անելու։
Հ.Գ. Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ էր մի պատանի՝ հերոսների սխրանքներով ոգևորված, փախել էր տնից, որպեսզի կռվին մասնակցի։ Կարծեմ նրան Սյունիքից հայտնաբերեցին, եթե ճիշտ եմ հիշում, 30 տարուց ավել է անցել»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան