«Ո՛չ Եվրոպայի որակն ունեք, ո՛չ էլ կարողանում եք Ռուսաստանին հասնել»․ Նաիրի Հոխիկյան

44
Այսօր, 09:12
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զօրուգիշեր խոսում եք Եվրոպայի մասին, բայց ոչ Եվրոպայի որակն ունեք, ոչ էլ կարողանում եք Ռուսաստանին հասնել։
Ձեր սիրելի Գերմանիայում նույնիսկ գյուղական ճանապարհներն են ասֆալտապատում այնպես, որ պարբերաբար նորոգելու կարիք չլինի, ավելորդ ծախսի կարիք չառաջանա, իսկ Ռուսաստանն ընդհանրապես անհասանելի է ճանապարհաշինության որակի առումով։
Մինչդեռ Հայաստանում տարեկան երկու անգամ նույն ճանապարհը քանդում ու էլի ասֆալտ են անում։ Այդպես համ բյուջեից փող են ուտում, համ էլ գործ անելու ցուցամոլություն են անում։
Հայաստանում ամեն ինչ ցույց տալու վրա է, ոչ թե իրականության, ու երկրի կառավարման որակը կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Եվրոպայի հետ»։
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

«Ո՛չ Եվրոպայի որակն ունեք, ո՛չ էլ կարողանում եք Ռուսաստանին հասնել»․ Նաիրի Հոխիկյան
3709:12
1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»
4808:48
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:12
«Լյուդվիգ Մկրտչյանի կաշին ու ոսկորը Ալիևի գազով են փոխարինում». Հովհաննես Իշխանյան
15502:00
ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբավորումները համաձայնության են եկել Գազայի համաձայնագրի շուրջ
38201:35
Բեն Աֆլեքը շահել է 1 միլիոն դոլար «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման ժամանակ (տեսանյութ)
40001:21
«Եվրոմիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք». Լևոն Ազիզյան
15500:42
«Նիկոլի հայտարարությունը սայթաքում չի». Երվանդ Վարոսյան
17500:30