Ուրբաթ, 31 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Գործող իշխանությունների անկայուն որոշումները ավելի են խորացնելու տնտեսության նկատմամբ անվստահությունը». Մանե Թանդիլյան

«Գործող իշխանությունների անկայուն որոշումները ավելի են խորացնելու տնտեսության նկատմամբ անվստահությունը». Մանե Թանդիլյան
59
Այսօր, 21:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ուղղակի քայքայում է Հայաստանի ներդրումային միջավայրը։
Արտաքին քաղաքական անհասկանալի վարքագիծը լուրջ խնդիրներ է առաջացրել բազմաթիվ տնտեսվարողների մոտ, իսկ շատերն էլ ամեն օր սպասում են, որ կհայտնվեն խնդիրների առաջ։
Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ։ Ընդ որում, ապագան ոչ թե տարիների մասին է, այլ արդեն առաջիկա շաբաթների։
Մյուս կողմից էլ, օրենսդրության և բիզնեսի բոլոր կանոնների ոտնահարմամբ մի շարք ձեռնարկությունների «պետականացումը» Հայաստանին դարձնում է անհուսալի գործընկեր ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար։
Այս ամենը փաստում է, որ գործող իշխանությունների անկայուն և անհասկանալի որոշումները ավելի են խորացնելու տնտեսության նկատմամբ անվստահությունը, որն էլ իր հերթին բերելու է շղթայական խնդիրներ։
Հայաստանին անհրաժեշտ է բացառիկ կայուն և երկարաժամկետ տնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա ապահովել նաև երկրի առջև ծառացած մյուս խնդիրների լուծումը»:

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան