«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը 2022-ին է սկսվել, սակայն հայտնի չէ՝ երբ կավարտվի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջան քաղաքի մշակույթի պալատի նորոգումը սկսվել է գրեթե 4 տարի առաջ՝ 2022թ․ աշնանը։ 1972 թվականին կառուցված այդ շենքը կես դար ակտիվ է պահել Դիլիջանի մշակութային կյանքը, դարձել քաղաքի վարչական կենտրոնի դիմագծի անբաժանելի մասը: Մշակույթի պալատը նորոգվել է 1986 թվականին, հետո վնասվել է 1988 թվականի երկրաշարժից: Մշակույթի պալատի նորոգումն Դիլիջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն է, 283 միլիոն դրամ դրամից ավելի արժեքով, որի 60 տոկոսը կազմում է Դիլիջան համայնքի ներդրումը: Սակայն մշակութային այդ օբյեկտի վերանորոգումն իրականացնող «Արտդիանշին» ՍՊԸ-ն ձախողել է գործը։ Մշակութի պալատում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում։ Հունիսի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են, ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: Նախկինում հայտնել եք, որ ձեռնարկվել են միջոցներ Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգումն 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար: Ե՞րբ է վերսկսվելու, ավարտվելու Դիլիջանի մշակույթի տան նորոգումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնելու։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Դիլիջանի մշակույթի տան պայմանագիրը միակողմանի կասեցվել է: Շինարարական կազմակերպության նկատմամբ ձեռնարկվել է համապատասխան միջոցներ: Հայտարարվել է նոր նախագծի մրցույթ, որն անցել է համալիր փորձաքննություն: Ծրագրի շարունակությունը նախատեսվում է իրականացնել համայնքապետարանի միջոցներով: Այլ մանրամասների համար կարող եք դիմել Դիլիջանի համայնքապետարան»։

«Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործը դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար»․ Իսահակ Սրբազան
1311:42
«Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք»․ Գեղամ Մանուկյան
3611:18
«Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը 2022-ին է սկսվել, սակայն հայտնի չէ՝ երբ կավարտվի»․ Ոսկան Սարգսյան
5710:42
«Զանգվածային ծառահատում, գերտաքացած փողոց և ստորգետնյա մալուխի պայթյուն. կա՞ արդյոք կապ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
6910:06
«Մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար կիրականացվի ներքին հետաքննություն»․ Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)
7109:36
Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարարի թեկնածու. «Միջազգային ռադիոցանցից» մինչև կառավարության բարձրագույն օղակ. «Ժողովուրդ»
7709:30
Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել․ նախարարությունը գաղտնի է պահում բյուջեի ծախսերը. «Ժողովուրդ»
5809:24
Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (տեսանյութ)
8409:18