«Սիրո՞ւմ ես պետությունդ՝ մոռացիր գուլպաներդ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ աղմուկ է հանել պատկերը, երբ ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանը ուղեղային կենտրոններից մեկի կազմակերպված միջոցառմանը մասնակցել և բանախոսել է յուրօրինակ դրես–կոդով՝ առանց գուլպայի։
Կարծում եմ, որ պետք չէ անել դիվանագիտական էթիկետի խախտման վերաբերյալ հապճեպ եզրակացություններ։ Իսկ գուցե դեսպանը այնքան է մտազբաղ եղել սպասվող միջոցառմամբ և Հայաստանն այնտեղ լավագույնս ներկայացնելու հոգսով, որ գուլպաների մասին չի էլ հիշել։ Այլ կերպ ասած, հնարավորինս քիչ մտածել է իր հագուկապի մասին, և հնարավորինս շատ՝ Հայաստանի։ Դա նշանակում է, որ միջոցառմանը առանց գուլպա մասնակցությունը ոչ թե դիվանագիտական էթիկետի խախտում է, այլ պետությանը անմնացորդ նվիրվածության վկայություն։ Սիրո՞ւմ ես պետությունդ՝ մոռացիր գուլպաներդ»։

«Զանգեզուրի միջանցքի նախագիծն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է»․ Ալիև
2119:12
«Լսե′ք ադրբեջանական քարոզչին». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
3818:54
Ռուսաստանն օգոստոսի վերջին կստանա բենզինի առաջին խմբաքանակը Թուրքիայից
5618:48
«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է». «Ուժեղ Հայաստան»
5417:54
«Վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը». Մարտուն Գրիգորյան
5817:36
500 կմ/ժ. ռուս անկարգելորդը ռեկորդ է սահմանել՝ ցատկելով ստրատոսֆերայից (տեսանյութ)
16917:19
«36 տարի անց մեր պարտականությունն է պաշտպանել մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը». Սուրեն Սուրենյանց
5417:00
«Ո՞ւմ են պետք ՊՆ-ի վշտակցությունը և զորակցությունը». Ոսկան Սարգսյան
6616:36