«Մարզի համայնքների հետ հասարակական տրանսպորտով կապ չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն 30 տարի է, ինչ կազմավորվել է Տավուշի մարզը, սակայն մարզկենտրոն Իջևանի հասարակական տրանսպորտով կապը մարզի խոշոր համայնքների՝ Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի հետ չի իրականացվում։ Նախկինում, որոշ ժամանակ Իջևան-Նոյեմբերյան, Իջևան-Դիլիջան, Իջևան-Բերդ երթուղիներով և հակառակ ուղղություններով հասարարական տրանսպորտ՝ միկրոավտոբուսային երթուղիներ են գործել, սակայն դրանք վաղուց չեն գործում։ Ամեն օր կարելի է տեսնել Իջևանի ավտոկայարանում սպասող Դիլիջան քաղաքի, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Հովք գյուղերի բնակիչների, ովքեր սպասում են, որ Իջևանից Երևան մեկնող «Գազել»-ները լցվեն Երևան մեկնողներով, որպեսզի դրանից հետո իրենք մի կերպ տեղավորվեն, վարորդի տված աթոռի վրա նստեն, կամ՝ մի կերպ ոտքի վրա կանգնեն, որ մայրաքաղաք մեկնող միկրոավտոբոսով իրենց բնակավայրը հասնեն։ Ամեն օր տասնյակ մարդիկ Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ համայնքներից զանազան գործերով կամ մարզկենտրոնում աշխատանքի ներկայանալու համար մեկնում են Իջևան։ Նրանցից շատերը անձնական ավտոմեքենա չունեն, տաքսի ավոտմեքենաների վարորդներն էլ մեծ ուղեվարձ են պահանջում։ Մնում է մարզային հասարակական տրանսպորտը, որը չի գործում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Նախկինում հայտարարել եք Տավուշի մարզում երթուղային միասնական ցանցի ստեղծման մասին։ Ե՞րբ է այն ստեղծվելու և ի՞նչ է իր մեջ ներառելու։ Ե՞րբ են գործելու Նոյեմբերյան-Իջևան-Նոյեմբերյան, Բերդ-Իջևան-Բերդ,Դիլիջան-Իջևան-Դիլիջան հասարակական տրանսպորտի երթուղիները»: Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում երթուղային միասնական ցանց դեռևս չի գործարկվել»»։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
9903:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
25200:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
192Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
126Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
122Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
310Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
117Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
125Երեկ, 17:48