Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ամեն օր մարդ եք բերման ենթարկում, կրիմինալների մեջ մեղադրում․ արդյունքը՝ 0»․ Արեգ Սավգուլյան

«Ամեն օր մարդ եք բերման ենթարկում, կրիմինալների մեջ մեղադրում․ արդյունքը՝ 0»․ Արեգ Սավգուլյան
55
Այսօր, 15:06

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիլիկա, մեր օրեր, ինչպես հասկացա մեկի տղան վիրավորել էր մյուսի աղջկան, որի արդյունքում բազառ-կրակոց-հաշվեհարդար։
Դեպքը տեղի է ունեցել բնակելի թաղում, որտեղ արանքում մեկի մանկահասակ երեխան կամ հարազատը կարող էր իրավիճակի բերումով զոհ դառնալ, անմեղ զոհ։
ՆԳՆ-ը նախարարի ԺՊ Արփինե Սարգսյան, ասում ես՝ 60 տոկոսով հանցագործությունները (հրազենային) պակասել են, թե դա Արարատի մարզի ցուցանիշն էր։ Բա ամեն օր մարդ եք բերման ենթարկում, կրիմինալների մեջ եք մեղադրում, «զինաթափում»։ Արդյունքը՝ 0։
Թաղայինը կամ թաղին կցված օպերը, ԱԱԾ-ը պատասխանատուն պարտավոր է իմանալ, թե ում տունն ինչ զենք-զինամթերք կա և ինչ երկարությամբ դանակ և անգամ քանի հատ խորովածի շամփուր, կացին, ուրագ, շերեփ ու գրտնակ։ Խնդիրն այն է, որ նախարարը տեղում չի, իսկ փողոցում ընդհանրական իմաստով փորձել են կառավարման մոդելը փոխել և մնացել են տակը։
Հ.Գ. Հանցագործ աշխարհը քաղաքական ընդդիմություն չի, որ «գլխատես» և մտածես, թե բոլոր հարցերը լուծված են, եթե վերջինիս դեպքում դու կզգաս հետևանքը երկարաժամկետ հեռանկարում, ապա 1-ինի դեպքում ամեն օր, եթե կարգ ու կանոն չհաստատես»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան