Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի փետրվարի 4-ին Երևան քաղաքի սրճարաններից մեկում հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:
Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցանք կատարած անձը և հսկող դատախազի որոշմամբ Ա․Չ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն):
Ա․Չ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։

ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հանգիստը ԱԺ դահլիճում (տեսանյութ)
2120:00
Նորընտիր ԱԺ-ում օրենսդրական գործունեություն ծավալելու մանդատ է ստացել 105 պատգամավոր (տեսանյութ)
2119:54
Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը․ ՔԿ
6418:48
«Ձեզ թվում ա մենակ մե՞նք ունենք պատմություն ու պատմական հայրենիք». Արման Եղոյան (տեսանյութ)
6218:42
Նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործություն կատարելու փաստերով
5618:36
Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել
6918:30
Նախագահի հրամանագրերով նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել
7718:18
Երթևեկության փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
8517:30