Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Ծաղկաձորը, այս օրերին հազարավոր զբոսաշրջիկների է ընդունում։ Սակայն քաղաքի այցեքարտերից մեկին՝ ճոպանուղի տանող ճանապարհին, բացվում է մի պատկեր, որը դժվար է համատեղել «զբոսաշրջային կենտրոն» հասկացության հետ։
Կադրերը փաստում են, որ դեպի ճոպանուղի տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում։ Փոսերով, քանդված և տեղ-տեղ գրեթե անանցանելի դարձած ճանապարհը ոչ միայն անհարմարություն է պատճառում քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, այլև վնասում է մեքենաները և վտանգավոր իրավիճակներ ստեղծում երթևեկության համար։
Առավել զարմանալի է, որ այս ամենը տեղի է ունենում հենց տուրիստական ամենաակտիվ սեզոնի ընթացքում, երբ Ծաղկաձոր են այցելում հազարավոր հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Փաստացի, Հայաստանի զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկի առաջին տպավորությունը ոչ թե բարեկարգ քաղաքն է, այլ տարիներով անուշադրության մատնված ճանապարհը։
Հատկանշական է նաև, որ գործող քաղաքապետը՝ Նարեկ Հարությունյանը, պատրաստվում է կրկին մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին։ Սակայն մինչ նոր խոստումներ տալը, թերևս, արժե պատասխանել շատ պարզ հարցի. եթե հնարավոր չի եղել բարեկարգել քաղաքի ամենակարևոր զբոսաշրջային ճանապարհներից մեկը, ապա ինչո՞վ պետք է քաղաքացիները վստահեն նոր խոստումներին։ Նոր ստեր են պե՞տք»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5107:12
«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
10403:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
11402:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
30500:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
196Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
89Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
92Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
95Երեկ, 21:36