«Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է»․ Սամվել Պիպոյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է։ Սկսենք նրանից, որ լճի ջուրն ամբողջովին «ծաղկած է» միաբջիջ ջրիմուռներով, առափնյա շրջանում առկա են կենցաղային աղբի մեծ կուտակումներ։ Առանձին հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լիճ թափվում (հատկապես ամերիկյան դեսպանատան մերձակայքում), լճի առափնյա մակերեսը ամբողջովին պատված է բորբոսած աղբով ու գարշհոտությամբ (առանց շունչդ պահելու չես կարողանում քայլել ափով)։ Լճի մակերեսին կան բազմաթիվ սատկած կենդանիներ՝ ձկներ, ջրլող թռչուններ (հայկական որորներ)։ Որոշ դեպքերում էլ՝ որորներն անհասկանալի կերպով սկսել են սատկել (այսօր լճից երկու խեղդվող որոր եմ հանել, որոնք չէին կարողանում լողալ)։ Գուցե՞ հիվանդ են կամ թունավորված ինչ-որ բանից։
Մի խոսքով լիճը կարիք ունի մեր օգնության»։

«Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է»․ Սամվել Պիպոյան
5811:00
«Մինչև հասա՝ 5 ծառ արդեն հատել էին»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
71301.08.2026, 13:06
«Օհանովի 72 հասցեում հատում են երիտասարդ բարդին». Էդուարդ Հայրումյան (լուսանկար)
95131.07.2026, 11:54
«Ապօրինի ծառահատում՝ Արարատում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
95231.07.2026, 11:48
«Ձերբակալվել են ծառասպանդ իրականացնողները». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
130729.07.2026, 20:06
Անգլիայի կեսը պաշտոնապես հայտարարվել է երաշտի գոտի
353829.07.2026, 18:45
«Քիչ առաջ Գյուրջյան փողոցում «Երևանի կանաչապատում» ՀՈԱԿ-ը հատել է 10 հատ կանաչ ծառ». Էդուարդ Հայրումյան
111528.07.2026, 15:12
«Վստահ եմ՝ նման վերաբերմունքի համար ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
112028.07.2026, 14:06